Զորավարժություններ՝ Բալթիկ ծովի երկնքում
ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գործողությունների ռազմավարական հրամանատարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 27-28-ին ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովի երկնքում զորավարժություններ կանցկացնի կոդային Ramstein Alloy 3 անվանումով, հայտնում է Gazeta.ru-ն: ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ուժերը օդում և ցամաքում զորավարժությունների ընթացքում գործողությունների համատեղ համադրում, հրամանատարություն և վերահսկողություն կմշակեն: ՆԱՏՕ-ն կարծում է, որ առաջիկա զորավարժությունները կօգնեն բարձրացնել Բալթիկ ծովի երկնքում օդային նախազգուշացման մակարդակը և կնպաստեն ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջեւ համագործակցությանը: Ինչպես և նախորդ երկու Ramstein Alloy զորավարժությունների ընթացքում՝ զորախաղերին մասնակցելու են ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները` հմտանալով Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում օդային տագնապին հակազդելու մեջ:
