Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների
Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 112 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Բանգլադեշի, Բուրունդիի, Վիետնամի, Եգիպտոսի, Հորդանանի, Հնդկաստանի, Իրաքի, Քենիայի, Լիբանանի, Մարոկկոյի, Նիգերիայի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։
