«Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստատուս քվոյի պահպանումը ցանկացած պահի կարող է հանգեցնել լարվածության աճի:
«Ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ ստատուս քվոյի պահպանումը վտանգ է ներկայացնում և կարող է հանգեցնել լարվածության աճի՝ անսպասելի արդյունքներով:
Միջազգային հանրությունը չի ընդունում ստատուս քվոյի պահպանումը: Հայաստանը պետք է հասկանա, որ ստատուս քվոն պահպանելու ձգտումը շատ լուրջ սխալ է: Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է իրական բանակցությունների մեկնարկ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ ԻՀԿ-ն պետք է կոչ անի միջազգային հանրությանը, որ վերջինս ստիպի Հայաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները։
ԼՂ հարցով ԻՀԿ-ի կոնտակտային խումբը ստեղծվել է 2016թ. ապրիլին Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ երկրների 13-րդ գագաթաժողովի արդյունքներով: Դրա կազմի մեջ մտել են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը