Իրանը լիովին պատրաստ է Հայաստանի հետ սերտ համագործակցությանը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մորթեզա Սարմադին Թեհրանում իր հայ գործընկեր Շավարշ Քոչարյանի հետ հանդիպմանն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերություններն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է իրանական Irna գործակալությունը: Սարմադին հույս է հայտնել, որ տարածաշրջանային ներկայիս հակամարտությունները կլուծվեն մոտ ժամանակներս՝ երկխոսության միջոցով: Սարմադին ընդգծել է պաշտոնական Թեհրանի և Երևանի լավ հարաբերությունները և նշել. «Իրանը լիովին պատրաստ է Հայաստանի հետ սերտ համագործակցությանը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում»: Նա շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնումն օգտակար է և կարևոր բոլոր պետությունների համար և հույս հայտնել, որ ներկայիս տարածաշրջանային խնդիրները կլուծվեն հնարավորինս շուտ՝ երկխոսության ճանապարհով և խաղաղությամբ:
