Սիրիայում հրադադարն ավարտվեց
Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է երկրում հրադադարի ռեժիմի ժամկետի ավարտի մասին: «Ենթադրվում էր, որ հրադադարի ռեժիմը իրական հնարավորություն կտա արյունահեղությունները դադարեցնելու, սակայն ահաբեկիչների ջոկատները չպահպանեցին հրադադարի համաձայնության ոչ մի կետ, նրանց կողմից խախտումների քանակը գերազանցել է 300-ը»,- հրամանատարության հայտարարությունը մեջբերում է SANA գործակալությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի զորքերը մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը պահպանելու համար և «ցուցաբերել են զսպվածության բարձրագույն աստիճան ահաբեկչական խմբավորումների խախտումներին հակազդելու մեջ»: Հրամանատարությունում ավելացրել են, որ ահաբեկիչները օգտագործել են հրադադարի ռեժիմը զինյալների խմբերի հավաքագրման և տարբեր տեսակի զենքեր հավաքելու համար`բնակելի թաղամասերի և մարտական դիրքերի վրա հարձակումները շարունակելու, ինչպես նաև ահաբեկչություններ նախապատրաստելու նպատակով` հատկապես Հալեպ, Համա և Էլ-Կունեյտրա քաղաքներում:
