ԱՄՆ-ն հետ է կանչում 10 հատ F-35 կործանիչ
РИА Новости-ն հայտնում է ,որ ԱՄՆ ՌՕՈՒ-ն դադարեցրել են հինգերորդ սերնդի տասը հատ F-35 կործանիչների շահագործումը՝ ի հայտ եկած թերությունների պատճառով:Պարզվել է, որ մեկուսացնող նյութերը և սառեցման համակարգի վառելիքի տարաները չորանում և փշրվում են:ԱՄՆ ՌՕՈՒ-ն ընդունած միջոցներն անվանել է «թռիչքների ժամանակավոր դադարեցում»:
Շահագործման ժամանակավոր դադարեցման որոշումն ընդունվել է մարտերի համար պիտանի լինելու վերաբերյալ հայտարարությունից մեկ ամիս անց:
