Քլինթոնը գերազանցում է Թրամփին
РБК-ն հայտնում է,որ Ipsos սոցիոլոգիական կենտրոնը Reuters-ի հետ համատեղ հարցում է անցկացրել,ըստ որի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակցից՝ հանրապետական Դոնալդ Թրամփից, առաջ է անցել 4 տոկոսային կետով:
Ընտրությանը մասնակցել ցանկացող հարցվածների 42 տոկոսը պատրաստ է քվեարկել Քլինթոնի օգտին, իսկ 38 տոկոսը՝ Թրամփի:
Ipsos-ի և Reuters-ի հարցումն անցկացվել է համացանցում՝ սեպտեմբերի 9-15-ը, բոլոր 50 նահանգներում: Դրան մասնակցել է 1579 ընտրող:
