ԵՄ-ն գտնվում է ծայրահեղ վիճակում և պետք է գործնականում ցույց տա փոխվելու իր ունակությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ժամանելով Բրատիսլավայում ընթացող ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ «Մենք ծայրահեղ վիճակում ենք։ Պետք է գործողություններով ցույց տալ, որ մենք կարող ենք դառնալ ավելի լավը անվտանգության հարցերում, ահաբեկչության դեմ պայքարում, այն հարցերում, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտում համագործակցությանը, տնտեսական աճին և աշխատանքի շուկային»,- ասել է նա՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ Սլովակիայի մայրաքաղաքում այսօր անցկացվող գագաթնաժողովից չպետք է սպասել խնդրահարույց հարցերի լուծում։ «Մենք այսօր կքննարկենք Բրատիսլավայի հռչակագիրը, և հույս ունեմ՝ կկարողանանք այն համաձայնեցնել։ Սակայն խոսքը մեկ հանդիպման ընթացքում բոլոր խնդիրներին լուծում գտնելու մասին չէ»,- ասել է նա։ Կանցլերը նաև հավելել է, որ ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները այսօր կքննարկեն միգրացիային առնչվող հարցեր և միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի հարցը։
«Այդ ամենը կմշակվի մինչև տարեվերջ և մինչև 2017-ի մարտ Հռոմի պայմանագրի 60-ամյակը, և մենք ցանկանում ենք հասնել հստակ առաջընթացի»,- հայտարարել է Մերկելը։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը