Թուրքիայում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարի գլխավոր օգնական Ալփ Ալթընորսը: Պաշտոնյային ձերբակալել են Անկարայի իր տանը: Այս մասին գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» կայքը:
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է ևս 15 հոգի, որոնցից 4-ն ազատ են արձակվել՝ քաղաքից չբացակայելու պայմանով: Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պարբերաբար հայտարարել է, որ իրենք չեն ներկայացնում ՔԱԿ խմբավորման շահերը, այնուամենայնիվ, պետությունը պարբերաբար մեղադրում է նրանց քուրդ զինյալների հետ կապերի համար:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը