ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հյուսեինը քննադատել է Թուրքիային՝ ՄԱԿ-ի միջազգային դիտորդների գործունեությունը խոչընդոտելու համար, փոխանցում է Ermenihaber-ը:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ելույթ ունեցած Ռաադ Հյուսեինը նշել է, որ որոշ երկրներ Հյուսիսային Կորեայի նման բռնատիրական կարգերի և ներքին պատերազմների թատերաբեմ են դարձել:
Ըստ ՄԱԿ-ի կոմիսարի՝ այդպիսի երկրների թվին են պատկանում, Սիրիան և Թուրքիան: Ռաադ Հյուսեինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՄԱԿ-ի մի շարք զեկույցներում արձանագրված է, որ Թուրքիայում կամայական հանցագործություններ են կատարվում, քաղաքացիական անձանց բռնի տեղահանում են, իսկ երկրի հարավ-արևելյան շրջանների քրդական բնակավայրերն ուղղակի ավերվում են: Կոմիսարը հավելել է, որ չնայած նշյալ փաստերին, Անկարան թույլ չի տվել ՄԱԿ-ի դիտորդներին վերոնշյալ խնդիրների վերաբերյալ տվյալ տարածքային ուսումնասիրություններ անցկացնել:
Հյուսեինը նշել է նաև, որ Ժնևի մարդու իրավունքների հարցերով խորհրդին կից Թուրքիայի համար հատուկ մոնիտորինգային միավոր է ստեղծվել:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը