Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջները դեռևս չեն փոխվել, և նրանք չեն պատրաստվում հանձնվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:
– Պարոն Մանուկյան, այս ընթացքում ո՞վ է ձեզ այցելել, ո՞ւմ հետ եք բանակցել:
– Մեզ մոտ մենակ Նիկոլ Փաշինյաննա եկել:
– Նշվում է, որ բանակցություններ են տարվում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:
– Չի եղել այդպիսի բան, մեզ հետ հեռախոսազրույց է եղել: Մենք պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, իրենք ասում են` տանենք ժիրայր Սէֆիլյանի անձի հետ հանդիպեք, ծաղրում են էլի: Պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է մասնակցի հետագա գործընթացներին:
– Դուք Ժիրայր Սէֆիլյանի հետ խոսե՞լ եք այս ընթացքում:
– Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ:
– Նա ինչպե՞ս է արձագանքել Ձեր գործողություններին:
– Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվեր, բայց ինքը տեղյակ չէր: Դրա համար ասեց` որոշեք ինքներդ:
– Չե՞ք պատրաստվում հանձնվել:
– Մենք գնալու ենք մինչև վերջ:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը