«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները Ոստիկանության Էրեբունու բաժնում պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ կալանավորված ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին:Reuters-ը, BBC-ն, Al Jazeera-ն, The Sun-ը, The Mirror-ը, Eurasianet.org-ը, RT-ն, ռուսական գրեթե բոլոր կայքերը՝ RIA Novosti-ն, Interfax-ը, Gazeta-ն, TASS-ը, ուկրաինական Korrespondent.net-ը գրում են երևանյան իրադարձությունների մասին՝ օգտվելով հայկական կայքերի և ոստիկանության հրապարակումներից:
EurasiaNet-ը հաղորդում է, որ ոստիկաններին պատանդ վերցրած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին: Նշվում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը պահանջել է ազատել բոլոր քաղբանտարկյալներին և հայտարարել, թե ձգտելու են հասնել իշխանափոխության:
Ինչպես գրում է interfax.ru-ն, Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում, տեղի ունեցած զինված հարձակումից հետո, ոստիկանական ուժերը փորձել են կանգնեցնել այն:
Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողները գերի են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
lenta.ru-ն է հաղորդում է. Ոստիկանության աշխատակիցները մեծ ուժեր են կուտակել Էրեբունու բաժնի տարածքում, որտեղ տեղի էր ունեցել զինված հարձակումը:Գրոհողներից Արեգ Կյուրեղյանը տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են գերի վերցվել ոստիկանական աշխատակիցներ:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը