Հարգելի քաղաքացիներ,
ինձ համար, ինչպես և ձեզ համար, անակնկալ էր այսօր վաղ առավոտից սկսված իրադարձությունները: Փաստերը վկայում են, որ.
1. Ապստամբները գրավել են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասը և կազմակերպել ամուր պաշտպանություն,
2. Սերժ Սարգսյանը ընդունեց, որ զինված ապստամբությունը ուղղված է անձամբ իր դեմ և զերծ մնաց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու իր իրավունքից,
3. Ոստիկանությունը պատրաստվում է գրոհել ապստամբներին և ցանկացած գնով հետ վերադարձնել զորամասի նկատմամբ վերահսկողությունը:
Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը: Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով: Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով:
Ինձ համար պարզ է, որ Սերժ Սարգսյանը իր քաղաքական գործունեության առաջին իսկ օրվանից լցված է եղել ատելությամբ հայ ժողովրդի նկատմամբ: Օտար ուժերին ծառայություններ մատուցելով՝ նա պառակտեց մեր հանրությունը, ոչնչացրեց ազգային արժանապատվությունը և երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առջև: Բոլորս միասին կարող ենք թույլ չտալ Սերժ Սարգսյանին լոկ իր աթոռը պահպանելու համար իրականացնել հերթական զանգվածային մարդասպանությունը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը