Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը, հնարավոր է, բեմականացված էր:
Այս մասին գրում է անգլիական The Independent-ը:
«Ոմանք ենթադրում են, որ այդ հեղաշրջումը բեմականացված էր, որպեսզի Էրդողանը հնարավորություն ունենար բանակը մաքրել ընդդիմախոսներից եւ ուժգնացնել Թուրքիայում իր վերահսկողությունը»,- գրում է թերթը:
«Հնարավոր է, որ արտահերթ ընտրությունների ականատես լինենք, որոնցում նա կջանա իր համար ձայների անհավական մեծամասնություն երաշխավորել: Հնարավոր է, մենք Սահմանադրության վատագույն ուղղությամբ փոփոխության ականատես դառնանք, որից կանհետանան աշխարհիկությունն ու կզետեղվեն իսլամական դրույթներ»,- իր հերթին եվրոպական «Պոլիտիկո» ինտերնետ-պարբերականում գրել է Ռայան Հիսը՝ մեջբերելով Թուրքիայում իր աղբյուրի խոսքը, որը նույնպես հեղաշրջման փորձն անվանել է բեմականացված:
Այս վարկածի կողմնակիցները, շարունակում է The Independent-ը, վկայակոչում են Թուրքիայի նախագահի խոսքը, որը նա ասել է Ստամբուլի օդանավակայանում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս: «Դա Ալլահի նվերն է»,- մեջբերում է Էրդողանին թերթը:
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռազմական եհղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում այս պահին պաշտոնանկ է արվել 2.7 հազար դատական համակարգի աշխատող: Աշխատանքից ազատվել է 5 գեներալ եւ 28 գնդապետ, ձերբակալվել 2.8 հազար զինվորական:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը