Ձեզ ենք ներկայացնում հողեր հանձնելու վերաբերյալ ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանի՝Շմայսի կողմից տարբեր ժամանակներում արված հայտարարություններից առանձին հատվածներ:Նշենք,որ նա մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին :
«Ես որևէ մեկի շուրթերից նման բան չեմ լսել, անիմաստ հարցերի չեմ կարող պատասխանել»:
Դիտարկմանը, թե փոխզիջումների մասին խոսում է նաև պաշտոնական Արցախը, ԱԺ պատգամավորը պատասխանել է. «Նորից եմ Ձեզ ասում, ես չեմ լսել նման բան, որ Ձեզ պատասխանեմ: Դա շատ պատասխանատու հարց է, և ես չեմ կարող պատասխանել, որևէ մեկի շուրթերից չեմ լսել»: Հարցին, թե այդուհանդերձ կոնկրետ ինքը համաձայն կլինե՞ր տարածքներ հանձնել՝ Առաքել Մովսիսյանը կրկնել է. «Այդ հարցին կպատասխանեմ այն ժամանակ, երբ կլսեմ Ձեր այդ ասածները որևէ մեկի շուրթերից»: Հարցին, թե մինչ այս նա ասել է, թե մի թիզ հող չենք զիջի, արդյո՞ք այսօր իր տեսակետը փոխել է, պատասխանել է. «Ընդհանրապես չի կարելի տեսակետը փոխել, բայց Դուք իմ հետ այդ թեմայով խոսե՞լ եք: Ես կարող եմ հիշեցնել, որ ընդամենն ասել եմ, որ աչքերներդ կփակեք, կբացեք՝ էդ հողերը վերցրած կլինենք, այդքան բան եմ ասել»: Դիտարկմանը, թե այսինքն՝ այդ պատասխանից կարելի՞ է հասկանալ, որ դեռ մի բան էլ պետք է վերցնենք, Առաքել Մովսիսյանը պատասխանել է. «Նորից եմ Ձեզ ասում, որ չեմ ուզում նման հարցերն անիմաստ քննարկել: Ես Ձեզ իմ պատասխանն ասել եմ, աչքներդ կփակեք, կբացեք, էդ հողերը վերցրած կլինենք»:
2016-07-14
«Մենք ունենք կանոնավոր բանակ: Կամավորները գնացին օգուտ տալու համար: Ձեզ «աչոտ» չունեմ տալու»:«Մի քանի օր անց աչքերդ կբացես, կտեսնես, որ բոլոր տարածքները տեղում են»:
28.05.2016
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը