Այսօր՝ հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Գերասիմ Հայրապետյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, իր վարած Nissan Pathfinder մակնիշի 55 RP 885 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես տեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժիշկների օնգնությունից՝ հայտարարելով, որ վթարի պատճառով վնասվածքների չի ստացել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները, հետաքննիչ՝ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվ են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տեղամասի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, պետի տեխնիկական գծով տեղակալ՝ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Հարվածի արդյունքում կոտրվել են Եղվարդ քաղաքն ու հարակից գյուղերը սնուցող գազախողովակը, ինչի պատճառով էլ ժամանակավորապես դադարեցվել է նշված հատվածների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ձեռնակրում են ահրաժեշտ գործողություններ, որպեսզի վերանորոգվի վթարված գազախաղովակն ու սյուները, և բնակչությանը մատակարարվի գազ։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է անվադողի պայթելը, ինչից հետո վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը