«Porsche» ընկերությունն աղմկահարույց գովազդ էր հրապարակել: Գովազդում Խոր Վիրապն ու Արարատ լեռը պատկերվում էին որպես հնդկական քաղաքում գտնվող տարածքներ։ «R&B Partners» ընկերությունը ստորագրահավաք էր կազմակերպել, որը դրական արդյունք է տվել: Ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «R&B» Partners ընկերության կողմից կազմակերպած ստորագրահավաքը տվել է իր արդյունքը և «Porshche» ընկերությունը ներողություն է խնդրել հայ ժողովրդից, որտեղ մասնավորապես ասված է`
«Ստորագրահավաքի հարգելի մասնակիցներ
Շնորհակալ ենք, որ ուշադրություն եք դարձրել սխալին։ Մենք ցավում ենք վայրի անունը սխալ գրելու համար։
Պատրաստելով այդ հոլովակը հոլանդական շուկայի համար՝ մենք փնտրում էինք վանական համալիր և սիրահարվեցինք այդ մեկին։ Մենք ներողություն ենք խնդրում ոչ ուշադիր լինելու համար և հասկանում ենք, որ հաշվի չենք առել մարդկանց զգացմունքները։ Մենք չէինք ցանկանում վիրավորել որևէ մեկին և ներողություն ենք խնդրում «Պորշե»-ից և Հայաստանի բնակիչներից։
Որպես ընկերության հոլանդական ներկայացուցիչ, ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել ենք։ Հոլովակը հանված է ընկերության կայքից և «Youtube»-ի ալիքից»»: Գրում է operativ.am-ը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը