«Մեր երկաթգիծը, որն արտաքին շուկաներ դուրս գալու կարեւոր գործոն է, դուրս է բոլոր տեսակի զարգացումներից: Տարածաշրջանի բոլոր երկրները զարգացրել են երկաթգիծը, իսկ մենք մնացել ենք նույնը եւ նոր երկաթուղի չենք կարողանում ստեղծել: Ներկայում գծագրվում է Իրան-ՀՀ-Վրաստան-Բուլղարիա միջանցքը, իսկ մենք ՌԴ-ի հետ հաղորդակցության այլ միջոց չունենք բացի Լարսից, երկաթուղային փոխադրումները դառնում են անմրցունակ: Ո՞վ ներդրում կանի ՀՀ-ում, երբ հայտնի չէ, թե ապրանքները որտեղ են իրացվելու»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ նշելով,որ տրանսպորտային հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով Հայաստանը ոչ գրավիչ երկիր է դառնում նաև ներդրումների առումով: Իրանի կողմից առաջարկվում է իրականացնել Իրան–Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքը, որի շահագրգիռ կողմերն են Եվրամիությունը, Իրանը, Վրաստանը: Հայաստանի առումով դժվար է ասել՝ շահագրգռված կողմ է,թ՞ե ոչ, սակայն դա բխում է Հայաստանի շահերից:
Բանախոսը նկատեց,որ տարածաշրջանում փոփոխություններ է առաջացրել նաև Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, ինչը փոխում է խաղաքարտերը.«Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ներքաշվի տրածաշրջանային գործարքների մեջ, սակայն, անկախ նրա ցանկությունից, Իրանի հետ պետք է հաշվի նստել, և Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում»,-նշեց տնտեսագետը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը