Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը լքել է երկիրն ու հեռացել, որոշ լրատվամիջոցներ էլ տեղեկացրել են, որ նա «անվտանգ վայրում է»։
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ավելի ուշ հայտարարել է, որ հեղափոխություն իրականացնել ցանկացողները ձերբակալվել են, սակայն ականատեսները պատմել են, որ ցուցարարները դեռ շարունակում են կրակել Անկարայում եւ Ստամբուլում։
Ավելի ուշ Ստամբուլ է ժամանել նախագահ Էրդողանը, ով հայտարարել է, որ ռազմական հեղափոխության փորձ կատարողները խստորեն պատժվելու են։ Նա հայտարարել է, որ դրանք զինվորականների փոքր խումբ են եւ անպայման շատ շուտով բոլորը կձերբակալվեն։ Նա հայտարարել է նաեւ, որ չի պատրաստվում հեռանալ երկրից եւ մնալու է «իր ժողովրդի կողքին»։
«Մենք մեր բանակը կմաքրենք դավաճաններից, նրանք համարձակվել են զենք բարձրացնել ժողովրդի վրա։ Դեռ շատ ձերբակալություններ կլինեն, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների շրջանում»,- հայտարարել է Էրդողանը։
Լրատվամիջոցները նշում են, որ մի շարք գեներալներ հեռացվել են պաշտոններից, կան հարյուրավոր ձերբակալված զինվորականներ,նախնական տվյալներով, 60 զոհ կա։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը