Պաշտոնական Փարիզը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացնելու նախաձեռնությամբ: Ամենայն հավանականությամբ՝ Սարգսյանի ու Ալիևի հաջորդ հանդիպման վայրը Փարիզը կլինի, որտեղ, թերևս, ԼՂ կարգավորման ուղղությամբ ավելի առարկայական քննարկում կծավալվի: Տարբեր կարծիքներ են հչում՝ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման շուրջ, բայց, այնուամենայնիվ, հայկական կողմի նկատմամբ որոշակի ճնշումների առկայությունն այլևս անհերքելի է:
Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: «Այս պահին բանակցային գործընթացում ակտիվություն եմ նկատում, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ հայկական կողմի վրա ճնշումներ կան Ռուսաստանի կողմից, իսկ Թուրքիան փորձում է միջամտել բանակցային գործընթացներին»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով,որ Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպման ժամանակ հայկական կողմը կարևոր ձեռքբերումներ էր ունեցել: «Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական կողմը հասել էր բավականին կարևոր պայմանավորվածություների,սակայն այն չպաշտպանեց: Սանկտ Պետերբուրգում « լղոզեց» այդ պայմանավորվածությունները:
Առաջիկա հանդիպման ճակատագիրը կորոշվի հայկական կողմի ակտիվությամբ,եթե մեր թույլտվությամբ Ռուսաստանը և Ադրբեջանը կարողանան իրենց խաղն առաջ տանեն, այդ ժամանակ ոչինչ էլ չի ստացվի»,-նշեց պարոն Մեհրաբյանը՝ հիշեցնելով,որ մենք ունենք համապատասխան փաստարկներ,որոնց միջոցով փորձում ենք հակադարձել և որոշակի դրական արդյունքներ արձանագրել: Անդրադառնալով վերջին օրերին մամուլում հաճախակի հանդիպող այն հրապարակումներին, որ ղարաբաղյան հարցի լուծման համար պատրաստվում են փուլային տարբերակով հողերի հանձնել, քաղաքագետը հետևյալ կերպ արձագանքեց. «Պետք է կոնֆլիկտի պատճառը վերանա.Ղարաբաղը չի ցանկանում Ադրբեջանի մաս կազմել և հարկավոր է թշնամուն հիշեցնել, որ քառօրյա պատերազմը ընթացել է,որ Արցախն իր դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատի: Եթե մեր տարրական պահանջը չկատարվի,ապա դա հավասարազոր է հայոց ցեղասպանության՝ ԼՂ տարածքում:Թո´ղ ականջներին օղ անեն՝ հայ ժողովուրդը թույլ չի տա՝ տարածք զիջեն»,-ընդգծեց պարոն Մեհրաբյանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը