Նիցցայի ահաբեկչության ժամանակ երիտասարդ հայուհին մարմնով պառկել է մանկասայլակի վրա եւ այդպես փրկել է երեխային, «Ռադիոլուրին» պատմել է դեպքերի ականատես Սյուզան Դավթյանը։ Նա նշել է, որ զոհվածը Հայաստանից էր։
Հրավառությունը շատ գեղեցիկ երեւույթ է, ողջ քաղաքն է ներկա լինում Ազգային տոնին նվիրված այս արարողությանը՝ պատմել է Սյուզանը։ «Հրավառությունից անմիջապես հետո մեծ բեռնատարը փողոցից դուրս եկավ եւ մխրճվեց բազմության մեջ։ Ոստիկանությունը կրակում էր, որ այն կանգնեցնի։ Մենք հասցրեցինք մտնել մոտակա ռեստորանը եւ փրկվել»,- «Ռադիոլուրին» այսօր Նիցցայի ողբերգության մասին մանրամասներ է հայտնել այս քաղաքում բնակվող Սյուզան Դավթյանը։
Նա պատմում է, որ բեռնատարը մոտ 2 կմ առաջ է շարժվել, բազմաթիվ մարդիկ են զոհվել, սարսափելի տեսարան էր, քաղաքում ահավոր վիճակ է։ Սյուզանը հայտնել է, որ այս պատահարի ժամանակ մարդկանց մեջ բազմաթիվ հայերեն բացականչություններ է լսել։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը