Ի՞նչ հող տանք. Գեներալ Մանվելը՝ հողերի հանձնման մասին

Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Վերջին օրերին մամուլում հաճախակի են հանդիպում հրապարակումներ այն մասին, որ ղարաբաղյան հարցի լուծման համար պատրաստվում են փուլային տարբերակով հողերի հանձնում: Ձեզ ենք ներկայացնում հողեր հանձնելու վերաբերյալ Մանվել Գրիգորյանի կողմից տարբեր ժամանակներում արված հայտարարություններից առանձին հատվածներ.   Եթե կամանդ տան, խոստանում եմ՝ մեր զինվորները Բաքվում չայ են խմելու. Գեներալ Մանվել Ճիշտ է` ադրբեջանական ագրեսիայի չորրորդ օրը Մոսկվայում կրակը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց դրանից հետո էլ թեժ մարտեր եղան, ծանր կորուստներ ունեցանք: Թաքցնելու բան չէ` որոշակի տարածքային կորուստ ունեցանք, այսինքն` ոչ թե տարածքների, այլ առանձին դիրքերի մասին է խոսքը: Հանկարծակի հարձակմամբ դրանք շատ էին կարողացել վերցնել: Հետո 90 տոկոսից ավելին հետ վերցրինք: Մնացյալը վերադարձնելու ժամանակն էլ կգա, պարզապես այս պահին խելամիտ չհամարվեց դա անելը եւս մի քանի տասնյակ լավ տղաների կյանքի գնով: Առանց այն էլ մենք շատ կորուստներ ունեցանք: Հերոս տղաներ նահատակվեցին, որոնց մենք չենք տարբերում 1989-94- ի պատերազմի զոհերից: Սա նույն պատերազմն է, նույնի շարունակությունն է: 14/2016 Երկրապահ հայ ժողովո´ւրդ. Մեր պայքարը չի ավարտվել: Մարտակերտում կառուցվող ամեն մի տուն, մշակույթի ամեն մի օջախ, տեղադրվող ամեն մի խաչքար, ծնվող ամեն մի երեխա մեր պայքարի շարունակությունն են: Մենք, 1994-ի գարնանը թշնամուն զինադադար պարտադրեցինք: Հիմա նա նորից է փորձում խանգարել մեր անդորրը: Նրանց նենգ քայլերին մեր պատասխանը միասնությունն է: Մենք չենք կարող միասնական չլինել: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան Ուղերձ Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ: Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում խոսելով ղարաբաղյան վերջին զարգացումներից` ավելորդ համարեց Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքները հանձնելու մասին խոսակցությունները: «Ես Ղարաբաղի հետ կապված որեւէ նմանատիպ խնդիրներին ոչ մի ձեւ կողմակից չեմ: Ղարաբաղի ժողովուրդը անկախությունը ձեռք է բերել ու վայելում է այն: Ղարաբաղյան հարցի լուծումը վաղուց գտնված է, ի՞նչ նոր լուծման մասին կարելի է խոսել: Մարդիկ անկախ պետության մեջ են ապրում: Հողերը ոչ տվող կա, ոչ էլ վերցնող: Գիտեք, իրանք կարո՞ղ են վերցնել»,-ասաց նա: «Այսօր հայոց բանակը, զորքը զբաղված է պետական սահմանների պաշտպանությամբ: Օրական զոհեր և վիրավորներ կան, ինչ է այդ մասին չգիտե՞ք,-հարցրեց նա, իսկ երբ լրագրողները նշեցին, որ այդ մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չի հաղորդվում` Պաշտպանության նախկին նախարարն ասաց,- Ոչ մի պատերազմի մասին էլ պաշտոնապես չի հայտարարվում»: Լուրերը, թե ղարաբաղյան հարցը մինչեւ գարուն լուծվելու է, Մանվել Գրիգորյանը համարեց ավելորդ.«Ղալաթ են արել, թե’ լսողները, թե ասողները»: 28/2010թ   «Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում ոչ մի օլիգարխի տղա չի խուսափի առաջին գիծ մեկնելուց»,-խոստանում է գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը.«Սաղին կտամ դեմս կքշեմ դիրքեր, էն ժամանակ էլ ինձնից փախնող չի եղել»։ Վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունն ԵԿՄ վարչության նախագահին չզարմացրեց՝ հակառակորդի ձեռագրին նա վաղուց է ծանոթ. «Ես դա 25 տարի առաջ եմ տեսել, դեռ որ նոր սկսել էին խառնել. իրա մուխտառությունը, իր գեշությունը, իրա վատություն ա անում»։ 19/2014   «Թուրք ազերին հաստատ պատասխան է տալու իր չարանենգ արարքների համար։ Դա Երկրապահն է խոստանում, այն նույն Երկրապահը, որ մեր ազգին պատերազմ պարտադրած թուրքին մեկ անգամ արդեն խաղաղություն պարտադրել է։ Եվ պատասխանատվության ժամը մոտ է» 19 /2015 Արցախն ու արցախցին մի լրացուցիչ անգամ հասկացնել տվին ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որ իրենք առավել ժողովրդավար են, առավել կայացած պետություն են, քան Ադրբեջանը: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհն արդեն համոզված է, որ ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող Արցախը չի կարող լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում: 05/2015   «Ադրբեջանը բացի կոպիտ լռեցման ձեւից այլ բան չի հասկանում՝ ոչ միջազգային, ոչ մարդկային լեզու».- ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Արցախում հիշեցնում է՝ 1994 թ Ադրբեջանի խնդրանքով է զինադադար կնքվել: «Ուղղակի շուտ մոռացան, հայր ու տղա, որ փոխվեցին: Իրոք 94 թվականին այն օրն էին ընկել, աղաչել են մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր երկրի իշխանությանը, Արցախին, որ զինադադար լինի: Հեյդար Ալիեւի աղաչանքով, խնդրանքով միջամտություններով է այդ զինադադարը եղել եւ իրենք էլ իրենց խնդրած, իրենց աղաչածը նորից խախտել են»,- նշում է Մանվել Գրիգորյանը: 6/2016 «96 թվին հողերը տալու խոսակցություն կար ու ավելի խիստ, քան երբևէ: Պատկերացրեք, որ իմ մեջ էլ վախ կար: Գնացի ու հարցրի Լևոն Տեր-Պետրոսյանին` հնարավո՞ր է էս հողերը տանք: Ես ապրում էի Հորադիզում ու Դաշկեստանում: Տեր-Պետրոսյանը ասեց` Ստեղի թագավորն ու տերը դու ես, եթե դու հող տաս` կտանք: Սա ասում եմ նրա համար, որ հասկանաք` միասնական լինելու դեպքում հող չենք տա»: Մանվել Գրիգորյանը անդրադարձավ նաև 5 շրջաններ վերադարձնելու մասին ներկայիս խոսակցություններին: Մանրամասները` տեսանյութում:   Hayeli.am-ը շնորհավորում է Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am