Ազգությամբ հայ Արման Մայիլյանը, ով Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատերն է, հուլիսի 12-ին ձերբակալվել է բավական ազդեցիկ մի հանցավոր խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից, զբաղվում էր փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր գործունեությամբ: Հետաքննությունը համակարգում են Բարսելոնի հակակոռոպցիոն գործերով դատախազը եւ դատարանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Ստեֆան Չեռնովեցկին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի նախկին քաղաքապետերից մեկի որդին: ««Յուբարի»-ի սեփականատեր Արման Մայիլյանը հաջողակ գործարար է՝ հայտնի Հայաստանում եւ Բարսելոնում, ով ինտենսիվորեն զարգացրել է իր բիզնեսը վերջին չորս տարիների ընթացքում, նաեւ ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ»,- փոխանցում է պարբերականը:
Մանրամասները՝ այստեղ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը