Ղարաբաղում բոլորը դեմ են որևէ զիջման. պատգամավոր. Tert.am

Լեռնային Ղարաբաղում բոլորը դեմ են որևէ զիջման, որովհետև ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք գործ ունենք մի թշնամու, մի հարևանի հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում և տարիների ընթացքում իր վարքագիծը չի փոխել. Այս մասին ասաց ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցը: Նրա հետ խոսել ենք այս օրերին անընդհատ շրջանառվող խոսակցությունների մասին, ըստ որոնց, այժմ բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, որով ԼՂ-ին առաջարկվում է միջանկյալ կարգավիճակ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու դիմաց: «Եթե իրենք ուզում են ընդհանրապես հաշտության եզրերի գնալ, ինչ-որ փոխզիջումների գնալ, իրենք պետք է իրենց հանրության մեջ հաշտության տարրեր մտցնեն: Եթե մենք դա չենք տեսնում, ի՞նչ է նշանակում հինգ շրջաններ տալ ինչ-որ բանի դիմաց, ինչ-որ անորոշ կարգավիճակի, ժամկետների դիմաց… Մեր սահմանները գծագրված են մեր հերոսների արյան գնով, բազմիցս ասել եմ, որ իմ ընկերները զոհվել են սահմանի վրա և իրենց արյունով գծագրել են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը, որն ամրագրված է և՛ ԼՂ Ազգային ժողովի 2005 թվականի հունվարի 9-ի  օրենքով, և՛ Սահմանադրության 11-րդ գլխի առաջին կետով»,- ասաց ԼՂ ԱԺ պատգամավորը: Ըստ նրա՝ բոլոր խոսակցություններն իրենց համար երկրորդական են: «Բանակցային սեղանի շուրջ կարող են լինել այս կամ այն ձևաչափով տարբեր  առաջարկություններ: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և ժողովրդի ինքնորոշման իրավունքը դրվում է մի կողմ, և այսօր մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք ընդհանրապես խոսելու որևէ բան չունենք»,- ասաց Ռուդիկ Հյուսնունցը՝ նշելով, որ ի վերջո ԼՂ ժողովուրդը պետք է որոշի՝ ցանկանու՞մ է ապրել անկախ: «Մեր ինքնորոշման իրավունքից մենք երբևիցե չենք հրաժարվելու»,- ասաց նա: Ռուդիկ Հյուսնունցը նշեց, որ առանց բանակցային գործընթացին ԼՂ-ի մասնակցության, եղած բանակցություններն  իր համար անլուրջ են,  առաջարկներն էլ՝ անիրականանալի: «Դրա համար ցանկացած առաջարկություն՝ լինի դա թե՛ փուլային, թե՛ փաթեթային, մեզ չի մտահոգում: Մենք ապրում ենք մեր երկրի վրա»,- ասաց նա: Անդրադառնալով  ՌԴ արտգործնախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի լավատեսական տրամադրություններին՝ կապված ԼՂ կարգավորման գործընթացի հետ, Ռուդիկ Հյուսնունցն ասաց. « Անկեղծ ասած, ինչ-որ գործընթացներ են սկսվում, որով ցանկանում են Ադրբեջանին մտցնել Եվրասիական տնտեսական միության մեջ: Իսկ Լավրովները գալու են ու գնան, ու էլի են եղել այլ արտգործնախարարներ՝ Իվանովներ էլ գնացել, եկել: Այսօր Ադրբեջանը Նախիջևան է մարսել, ուզում էր Ղարաբաղ էլ մարսել, էն էլ  կանգնել է կոկորդին, ու այդպես էլ մնալու է: Անգամ Լենկ Թեմուրը չի կարողացել ղարաբաղցիներին հնազանդեցնել»:  

 

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am