Բունդեսթագի թուրք պատգամավոր. «Երիտթուրքերը դավաճաններ են»

2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը հանդես եկավ կրքոտ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ: Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում, թուրք և չերքեզ գաղթականների ընտանիքում: Թուրքական ծագումով առաջին անձն էր, որ ընտրվեց Բունդեսթագում (1994-2002 թթ.): 2013 թվականին նա վերադարձավ Գերմանիայի խորհրդարան՝ Եվրախորհրդարանում 2004-2009 թթ. պատգամավոր լինելուց հետո: Շնորհիվ Բունդեսթագի բոլոր կուսակցությունների աջակցության՝ Հայոց ցեղասպանության բանաձևը, որի համար Օզդեմիրը վաղուց պայքարում էր, ընդունվեց Գերմանիայի խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ (միայն 1 դեմ և 1 ձեռնպահ): Ստորև թարգմանաբար ներկայացված են հատվածներ Օզդեմիրի ուշագրավ ելույթից, որով նա հանդես եկավ Բունդեսթագում հունիսի 2-ին՝ կրծքին կրելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհրդանիշ «անմոռուկ» նշանը. «Ժամանակի նպատակահարմարության մասին ոչ մի հարց չի կարող լինել, երբ խոսք է գնում ցեղասպանության նման աներևակայելի դաժանության մասին: Մենք գիտենք, որ երկար և հոգնեցուցիչ ձգձգումներից հետո, Գերմանիան, որպես ոճրագործության մեղսակից, այդ իրադարձությունը բացահայտորեն անվանում է իր իսկական անունով…. Սա Գերմանիայի պատմության մի մասն է»: Օզդեմիրը հիշեցրեց Գերմանական կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր և նշանակություն չուներ՝ հայերը կբնաջնջվեին, թե ոչ»: Օզդեմիրն ազդեցիկ հայտարարությամբ ուղղակիորեն դիմեց Բունդեսթագի նիստին մասնակցող հայ հյուրերին. «Միայն այն պատճառով, որ մենք անցյալում մեղսակից ենք եղել այս սոսկալի ոճրագործությանը, չի նշանակում, որ այսօր էլ պատրաստվում ենք կանգնել ժխտողների կողքին»: Օզդմիրը հորդորեց Գերմանիայի միլիոնավոր թուրք բնակիչներին՝ հպարտանալ ցեղասպանության ժամանակ հայերին փրկած «հերոս թուրքերով», և ոչ թե «Թալեաթի ու Էնվերի նման ոճրագործներով»: Այնուհետև թուրքական ծագումով գերմանացի խորհրդարանականը հայտարարեց, որ իրեն ցավ պատճառող ամենատգեղ արտահայտությունը Թուրքիայում «հայ» բառի օգտագործումն է իբրև «հայհոյանք»: «Նրանք ինձ հարցնում են, թե արդյոք ես հայ եմ: Ես հայ լինելը իբրև անարգանք չեմ ընդունում: Սերելով սուննի մահմեդական ընտանիքից, Արևելյան քրիստոնեությունը ինձ անհանգստություն չի պատճառում»: Օզդեմիրը մեջբերեց իր ստանբուլահայ բարեկամ Հրանտ Դինքի խոսքերը, որն սպանվել էր Ստամբուլում մի թուրք ծայրահեղականի կողմից. «Եթե այսօր հայերն ապրեին Վանում, այդ քաղաքը կդառնար Արևելքի Փարիզը»: 2015 թ. մարտին Հայաստան կատարած այցելության ժամանակ Օզդեմիրը Սիվիլնեթին տված իր հարցազրույցում անդրադարձավ Դինքի հայտարարությանը. «Ես գնացի ցեղասպանության թանգարան և կարդացի այն մարդկանց անուններն ու մասնագիտությունները, որոնց մենք կորցրել էինք: Նրանք Ստամբուլի ամենահեռատես և վառ մտավորականներն էին և նրանք սպանվեցին` սկսած ճարտարապետներից, մտավորականներից, լրագրողներից, գրողներից… Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց իր պատմության մեջ ամենաառաջադեմ քաղաքացիներին: Օսմանյան կայսրությունը ահռելի մեծ կորուստ է կրել: Ես կարծում եմ, որ այսօր Թուրքիան առավել զարգացած երկրների թվում չլինելու պատճառներից մեկն այն է, որ երիտթուրքերը հերոսներ չէին, այլ դավաճաններ: Նրանք մեծ վնաս հասցրեցին հայերին, ասորիներին, հույներին, ինչպես նաև թուրքերին»: Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորն իր ինը րոպեանոց ելույթը, որը բազմիցս ընդհատվեց բուռն ծափահարություններով, ավարտեց հայտարարելով, որ «Բունդեսթագի պատգամավորներին վտանգ չի սպառնում իրենց կարծիքն արտահայտելու համար: Ես վստահ եմ, որ ինձ չեն ձերբակալի խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին կամ իմ պատգամավորական անձեռնմխելիությունը չի վերացվի: Ինձ չեն ծեծի կամ սպանի: Նույն բանը չեմ կարող ասել Թուրքիայի իմ պաշտոնակիցների մասին»: Այնուամենայնիվ, Օզդեմիրը չէր սպասում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից հետո, նա և Գերմանիայի խորհրդարանի իր տասը թուրք պաշտոնակիցները կհայտնվեն ոստիկանության հսկողության տակ՝ թուրք ծայրահեղականների կողմից մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո: Նախագահ Էրդողանը, հիտլերյան ժամանակաշրջանի ռասայական ստուգումներ հիշեցնող իր հայտարարության մեջ, առաջարկեց Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորներին արյան քննություն կատարել՝ իրենց «թուրք» լինելն ապացուցելու համար: Մինչ այդ, Օզդեմիրի հոր հայրենի Թոքատ (Թուրքիա) քաղաքի պաշտոնյաները նրա անունը ջնջեցին քաղաքի պատվավոր մարդկանց ցանկից: Սակայն, Գերմանիայի դեմ ամպագոռգոռ սպառնալիքներ անելուց հետո, Էրդողանը ստիպված եղավ զսպել ինքն իրեն, հասկանալով, որ նման անպատասխանատու քայլերը կարող են կործանարար ազդեցություն ունենալ հենց Թուրքիայի արդեն փլուզվող տնտեսության վրա… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am