Ժ. Սեֆիլյանի նամակը. Ինձ մեկուսացնելու նպատակն էր ձախողել մեր նախաձեռնությունը

Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակը զինակից ընկերոջը` Գարեգին Չուգասզյանին Սիրելի՛ Գարեգին Տեղյակ եմ, որ դու մեր ընկերների հետ միասին շարունակում ես Ազգային դիմադրության շարժում ձևավորելու գործը, որ միասին նախաձեռնել էինք: Ապրիլյան քառօրյան արթնացրեց ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի պայմանավորված պատերազմով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր ծրագիր: Բացահայտվեց նաև, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու դիմաց մասնակցում է այդ ծրագիրն: Ուստի նրա հիմնական խնդիրը պետք է լինի կանխել հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության հասունացող ընդվզումը: Ըստ այդմ` մեր հիմնական խնդիրը պետք է լինի օր առաջ ձևավորել Ազգային դիմադրության շարժման համակարգող մարմին, որպեսզի հնարավոր լինի ժողովրդական ընդվզումը պահել քաղաքակիրթ հունի մեջ և հասցնել պետականաշինության նավահանգիստ: Հակառակ պարագայում ընդվզումը կարող է լինել հախուռն և ցնցումներով: Կուսակցական դաշտի վրա չենք կարող հույս դնել: Վարչախումբը քաղաքական ու տնտեսական մենաշնորհացման, կուսակցությունների սնանկացման և ավտորիտար համակարգի հաստատման միջոցով վաղուց արդեն փոշիացրել է կուսակցական դաշտը, իսկ դրա մնացորդներն օգտագործում է իր ապազգային նպատակների համար: Այդ պատճառով նշված մարմինը կարող է ձևավորվել միայն մաքուր կենսագրություն և հասարակական հեղինակություն ունեցող այնպիսի անհատներից, ովքեր «ոչ մի թիզ հող հակառակորդին» գաղափարի ջատագով են և կարող են դրա շուրջ համախմբել ու ոտքի հանել ժողովրդին: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այս անգամ Սերժ Սարգսյանի ցուցումով ինձ մեկուսացնելու գլխավոր նպատակն էր ձախողել մեր այդ նախաձեռնությունը: Տարիներ շարունակ միասին ենք նախագծել և իրականացրել հայկական պետականության վերակերտման ծրագրերն ու նախաձեռնությունները: Քո խորը և բազմակողմանի գիտելիքները, լայն մտահորիզոնը և թիմային աշխատանքի կարողությունը դարձան այն քարշակը, առանց որի չէինք հասնելու այսօրվա հանգրվանին: Տարիների համատեղ պայքարի բովում մենք վերածվեցինք անբաժանելի և փոխլրացնող մի ներդաշնակ զույգի, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրին և քեզ: Մինչ օրս առավելապես ինձ էր վիճակված տանելու մեր համատեղ աշխատանքի հանրային բեռը: Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը: Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին: Մեր ընկերներին այս ամենը հայտնի է: Իսկ մեր ժողովրդին ու ապագա գործընկերներին տեղեկացնում եմ, որ անվերապահորեն վստահում եմ քեզ: Այսօր առավել, քան երբևէ, մենք ունենք քո խորը ու կանխատես մտքի, ամուր կամքի և հաստատ ձեռքի կարիքը: Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի: Ժիրայր Սէֆիլյան, Վարդաշեն ՔԿՀ, 12 հուլիսի 2016 թ.

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am