Մեր երկրում որևէ մեկն ապահովագրված չէ կարկուտներից, իսկ պետության փողերը շարունակում են մսխվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզում եւ Արագածոտնի նախալեռներում տեղած հուժկու կարկուտը հանրության ուշադրությունը գրավեց հակակարկտային կայանների խնդրի վրա: Մասնավորապես, ըստ մասնագետների՝ Հայաստանի ողջ ցանքատարածքները եւ այգիները հակակարկտային կայաններով «ծածկելու» համար անհրաժեշտ է տեղադրել մոտ 5 հազար սարք: Ներկայումս Հայաստանում առկա է շուրջ 450 հակակարկտային կայան: Սակայն նույնիսկ եթե ողջ հանրապետությունը հակակարկտային կայաններով ապահովվի, ապա այդ համակարգն այգիները եւ բանջարանոցները կարկուտից կարող է պաշտպանել միայն մինչեւ միջին ուժգնության կարկուտների ժամանակ: Իսկ գերհզոր կարկուտների ժամանակ համակարգերն անզոր են, ինչպես դա տեղի ունեցավ հուլիսի 10-ի երեկոյան տեղած հուժկու կարկուտի ժամանակ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հակակարկտային մեկ կայանի արժեքը 2-6 մլն դրամ է, որը մեր երկրում արտադրում է մեկ ընկերությունը՝ «Բարվա»-ն: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ներկա համակարգի վրա արդեն իսկ մի քանի միլիարդ դրամ է ծախսվել, որի պահպանման համար տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ էլ ծախսվում է, սակայն արդյունքում կարկուտից կիսատ-պռատ ապահովագրված է միայն հանրապետության այգիների եւ բանջարանոցների մոտ 8 տոկոսը միայն: Ու եթե այս ամենին հավելենք նաեւ ռադիոտեղորոշիչ սարքավորումների անհրաժեշտությունը, որը հարկավոր է ամպերի կառուցվածքն ու տեսակը պարզելու, ապա նաեւ ճիշտ կրակելու համար (ՀՀ-ում ընդամենը 2 նման սարք կա), ամեն ինչ «տեղն է ընկնում»: Մեր երկրում որեւէ մեկն ապահովագրված չէ կարկուտներից»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am