Հունիս-հուլիս ամիսներին բանակցային գործընթացն աննախադեպ ակտիվացում է ցուցաբերում

Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, կարծես, թևակոխել է բոլորովին նոր (և շատ ավելի մասշտաբային) փուլ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ղարաբաղյան հակամարտության թեման արծարծվում է գերտերությունների դերակատարների հեռախոսազրույցներում և հանդիպումներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մշտապես «կապի մեջ են» այդ դերակատարների հետ: Քերի-Լավրով-Շտայնմայեր Մասնավորապես՝ առանձնակիորեն աչքի է ընկնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվությունը: Միայն հունիս ամսվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը միմյանց հետ երեք պաշտոնական հեռախոսազրույց են ունեցել՝ հունիսի 4-ին, 13-ին, 21-ին (հունիսի 4-ից առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև մայիսի 29-ին): Բոլոր այս հեռախոսազրույցներում, Ուկրաինայի եւ Սիրիայի հետ միասին, քննարկվել է նաև Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային կարգավորման գործընթացը, բոլորում հատուկ ուշադրություն է դարձվել մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, իսկ  հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ՝ Սարգսյան-Ալիև-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո կայացած հեռախոսազրույցներում՝ նաև այդ հանդիպմանը: Հուլիս ամսվա ընթացքում Քերին եւ Լավրովը արդեն զրուցել են մեկ անգամ՝ հուլիսի 5-ին, իսկ հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ պետքարտուղարը հուլիսի 14-ին պատրաստվում է այցելել Սանկտ Պետերբուրգ, ինչի ընթացքում ևս քննարկվելու է Ղարաբաղյան հարցը: Նաև՝ հուլիսի 2-ին ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Դրանից առաջ՝ հունիսի 29-ին, Շտայնմայերն այցելել էր Երևան, այնուհետեւ՝ Բաքու: տարածաշրջանային այս այցերի ընթացքում, բնականաբար, տեղի էին ունեցալ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումները Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Սրանից զատ, նշենք, որ հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը ժամանել էր Երևան, իսկ հուլիսի 11-12-ին գտնվում է Բաքվում: Բնականաբար, բոլոր դեպքերում վարվում են համապատասխան բանակցություններ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսական կողմի ակտիվությունից զատ՝ ակտիվ կապեր  է պահպանում նաեւ Վաշինգթոնը: Նույն հունիս ամսվա ընթացքում՝ ամսի 30-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել էր Սերժ Սարգսյանին, միաժամանակ, տեղի էր ունեցել Ջոն Քերիի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ: Արդեն հուլիսի 8-ին՝ Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, տեղի են ունեցել Քերիի երկկողմանի հանդիպումները Սարգսյանի եւ Ալիևի հետ: Վարշավայի գագաթաժողովի ընթացքում Մոսկվայի եւ Վաշինգթոնի ակտիվությանն է միանում նաեւ ԵԱՀԿ երրորդ համանախագահող կողմը՝ ի դեմս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ով հանդիպումներ է ունենում ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Իլհամ Ալիեւի հետ: Նախագահական հեռախոսազրույցներ Արտգործնախարարների մակարդակով շփումներից բացի, Ղարաբաղյան հակամարտության թեման արծարծվել է նաև նախագահների հեռախոսազրույցներում: Մասնավորապես՝ հունիսի 30-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցը (կրկին՝ Արցախի հարցով): Իսկ հուլիսի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս քննարկում են Ղարաբաղյան հիմնահարցը: Զրույցի ընթացքում, համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Պուտինը ներկայացրել է Սանկտ-Պետերբուրգում վերոհիշյալ հանդիպման արդյունքները: Նշենք, որ Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև և Վլադիմիր Պուտին եռակողմ հանդիպումից հետո բանակցությունների կողմերը արձանագրեցին, որ բանակցային գործընթացում նկատվում է որոշակի դրական դինամիկա: Վերը շարադրված կապերը եւ դրանց ինտենսիվությունը ցույց են տալիս, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացները, ամենայն հավանականությամբ, մի այնպիսի փուլում են, երբ միջնորդները գտնվում են անդադար աշխատանքի ռեժիմում եւ պարբերաբար անհրաժեշտ է լինում տարբեր ճշգրտումներ կատարել: Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am