ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների շնորհիվ արցախցիները Մեծ Շենը համեմատում են «մինի Շվեյցարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Մեծ Շեն գյուղում մեծ թափով Մշակույթի տունն է կառուցվում: Երկհարկանի կառույցի շինարարությունը նախատեսվում է ամռան ընթացքում ավարտել ու բացումն անել: Գյուղապետը վստահ է, մշակույթի տունը կնպաստի, որ համայնքում մշակութային միջոցառումները ավելանան: Բայց առանց մշակույթի տան էլ գյուղում վատ չեն ապրում: Սլավիկ Խուրշուդյանը հպարտությամբ է ասում, հարեւան գյուղերում երազում են այն մասին ինչ Մեծ Շենն արդեն ունի: Առաջխաղացումը գյուղի բարեգործների` ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների շնորհիվ է: Վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը չէր կտրել, կյանքի ընթացքում այստեղ հաճախ էր լինում, բարեգործական բազմաթիվ ծրագրեր իրականացնում: Նոր Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ: Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվեց հնի տեղում` եկեղեցու հարեւանությամբ էլ խաչքարերի պուրակ ստեղծվեց: Եկեղեցու հարեւանությամբ երիցատուն է կառուցվում: Շինարարությունը ավարտը նույնպես ամռան վերջին է սպասվում: Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձանները նույնպես վաստակավոր բժիշկների ընտանիքն է կառուցել: Կառլեն Եսայանը չի մոռացել նաեւ դպրոցը, որտեղ սովորել է: Հին դպրոցի հարեւանությամբ նորն է կառուցվել, ամբողջությամբ կահավորվել, նաեւ խաղահրապարակներ, լողավազան ու մարզադաշտ: Գյուղացիներն էլ, բարերարի պատվին, դպրոցը նրա անունով են կոչել: Ընդամենը 50 աշակերտ ունեցող դպրոցում նաեւ հարեւան գյուղերի երեխաներն են սովորում: Մեծ Շենը նաեւ մանկապարտեզ ունի` ամբողջությամբ նորոգված ու կահավորված: Բարեգործների միջոցներով է գործում, սաների թիվը շատ քիչ է`ընդամենը 19 հոգի: Տնօրենն ասում է, գյուղում երբ երեխայի ձեռք բռնած ծնող է տեսնում, միանգամից մանկապարտեզ է կանչում: Մեծ Շենում ամուսնությունների թիվն ու երեխաների ծնունդներն ավելացան, երբ Եսայանները սկսեցին գյուղում ծնելիությունը խրախուսող ծրագիր իրականացնել: 7 տարի շարունակ` 2004-ից 11 թվականներին յուրքանչյուր ծնվող երեխայի հազարական դոլար էին նվիրում: Մեծ Շենում հանդիսություններ հաճախ են լինում: Բարեգործի աջակցությամբ կառուցված հանդիսությունների սրահում բանակի քեֆ, հասանիք ու այլ հավաքներ նաեւ հարեւան գյուղերի բնակիչներն են կազմակերպում: Վաստակավոր բժիշկների հովանավորությամբ է կառուցվել նաեւ Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով: Գյուղում աշխատատեղ ապահովելու համար քարի և մակարոնի արտադրամաս է հիմնվել: Սլվաիկ Խուրշուդյանն ասում է, գյուղից արտագաղթ չկա: Կատակում է, Եսայանների շնորհիվ մի օրը Մեծ Շենը Արցախի Շվեյցարիա կկոչվի: Կառլեն Եսայանը հայրենի գյուղը շենացնելու համար ջանք ու միջոց չի խնայել, բայց դա շքանշանների ու իր մասին խոսելու համար չի արել: Համեստ բժիշկը չէր սիրում, երբ իր կամ արարքների մասին խոսում էին: Պարզապես աշխատում էր, ստեղծում: Նրա մահից հետո էլ Եսայանների բարեգործական ծրագրերը կանգ չեն առել: Նույն թափով շարունակվում են` Արցախում ու Հայաստանում, հիմա արդեն կնոջ ու որդիների շնորհիվ:

Տեսանյութ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am