Ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին՝ նվիրված 2016 թվականի առաջին կիսամյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ցույց են տալիս ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության անհրաժեշտությունը: Դրա մասին բազմիցս հայտարարել են նաև այդ հարցով զբաղվող միջնորդները… Վերջին մի քանի ամիսներին բանակցային գործընթացում շատ մեծ ակտիվություն է նկատվում»,- նշել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնահերթ հարց է:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը