Այսօր՝ հուլիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վարդաշենից դեպի Մուշավան (Շորբուլախ) ճանապարհահատվածում, «Գառ դոկտըր» ընկերության դիմաց բախվել են՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 52-ամյա Մհեր Մելքոնյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 19 OL 841 համարանիշի և Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ, 23-ամյա Ժիրայր Առաքելայնի Toyota Altezza մակնիշի 05 QQ 066 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 8-րդ դասակի աշխատակիցները և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Բախման հետևանքով Toyota Altezza-ն գլխիվայր շրջվել է։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննության բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Դավիթ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը