Ամեն խուց 100 հազար դրամ տալիս է օպերին, 100 հազար՝ ռեժիմնիկին. դատապարտյալի նամակը

9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, որ բողոքում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, լրագրողներին ուղղված նամակ է գրել, որով տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գումար են հավաքում դատապարտյալներից, խոշտանգում նրանց: Նամակը `ամբողջությամբ, որը armtimes.com-ին  է տրամադրել Հելսինկյան ասոցիացիան: «Հարգելի լրագրողներ, ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ, էդ ձեւի էլ բառ առ բառ գրեք: Դուք մի մտածեք իմ մասին, որ կարողա վնասեն ինձ, կամ նեղություն տան: Ես էդ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց մառալնի նորանոր մտածված տանջանքներից: Ինչը որ թուրքը չի անում, իրենք անում են, միայն չբացահայտվի՝ իրենք ինչ են ինձ ներարկել ցեբեի բժիշկները: Որ երկու տարի է ոչ կարողանում եմ խոսել, ոչ էլ քայլել: Եվ իրենք մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ 3 հատ հեռախոս եւ մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: Իսկ վաբշե բոլորի մոտ կա, ու մեկի տեղը երկու հատ: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին եւ մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձեւի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս եւ ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող: Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպերին. ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս, բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող ով ուզում ա գա մոտս, շատ բան կա ասելու ու գրելու, իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: Իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ ասելու իրենց ներկայությամբ ասելու ու գրելու: Էս պետը 10 տարուց ավելի ստեղ եղել ա կագեբեի պետ: Ինչեր որ արել է, էստեղ Բուղլադարյանը, էդ նույն բաներն իրար հետ արել են երկուսով: Հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում եւ շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին անպայման ու ինչքան կարաք շուտ: Ցավդ անեմ, դուխով գրի ու գրել, տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում, որովհետեւ շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանց ավելի վատ բաների միջով եմ անցել, նենց որ, իմ մասին մտածելու բան չկա, ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում»,-գրած է նամակում: Ըստ Հելսինկյան ասոցիացիայի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա: Նրանց պնդմամբ՝ նման հիվանդություն ունեցող դատապարտյալին պետք է անհապաղ ազատ արձակել: Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատապարտյալին սկսել են խոշտանգել խցում այն բանից հետո, երբ չի կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության պահանջները: Իրավապաշտպանները պատմել է, որ Հրաչյա Գեւորգյանին դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ 2015թ. փետրվարին բուժում իրականացնելու ընթացքում ներարկել են այնպիսի նյութ, որ նա հայտնվել է ծանր վիճակում, կոմայից դուրս գալուց հետո կորցրել է խոսելու, քայլելու, կլման ունակությունը: Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ: Նա բողոքարկել է դատավճիռը Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը մերժել է բողոքը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am