«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժման խնդրին անդրադառնալով ,Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Մեր նպատակն է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը պահպանելը:Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի կոնցեսիոների խումբը ևս մեկ անգամ հանդիպի ճարտարապետներին, սակայն դեռևս այդ հանդիպումը չի կայացել:
Նրանք չեն ուզում հանդիպել, և եթե դա արհամարհանք է, ապա այդ վերաբերմունքը շատ վտանգավոր է: Նախապես ասվել էր, որ շենքի աշտարակային մասը, մեծ շրջագիծը աշխատելու են պահել, սակայն կյանքը ցույց է տալիս, որ փոքր քանդումները հետագայում կարող են բերել մեծ քանդումների:Դիմում ենք իշխանություններին, որպեսզի կոնցեսիոներին կարգի հրավիրեն»:
«Սա առաջին դեպքը չէ, նման բազմաթիվ շենքեր այս սխեմայով արդեն կորցրել ենք»,-ասաց նա և նշեց, որ քանի որ «Զվարթնոց»–ի հին շենքը ներառված չէ պետության հուշարձանների ցանկում, դրանով այն անպաշտպան է։ Ըստ նրա՝ Մշակույթի նախարարությունն այստեղ որևէ դերակատարություն չունի:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը