Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի 20ա հասցեի՝ «Արաքս» բենզալցակայանի դիմաց բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 44-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած Mercedes մակնիշի V 880TE 777 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Մանուկյանի վարած Վազ մակնիշի 34 NN 457 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 40-ամյա Արթուր Թովմասյանի վարած Opel մակնիշի 34 TF 511 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, ով 2 ժամից ավելի էր՝ չէր իմանում, ինչպես և ինչ գործողություններ կատարի դեպքի վայրում, ինչի պատճառով էլ մի քանի ժամ Երևանի ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն էին կատարում նշված հատվածում, որպեսզի խցանումներ տեղի չունենան: Վթարի հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը