Ադրբեջանական «Գորշ գայլեր» էլիտար զինվորական ստորաբաժանման հրամանատար Նուրեդին Հոջան (Իսմայիլով), ով մասնակցել է արցախյան պատերազմին, հարցազրույց է տվել Interpress.az-ին: Վերջինիս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել Ադրբեջանում: Ներկայացում ենք հարցազրույցից մի քանի հատված:
- Պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է: Սպանե՞լ են արդյոք ադրբեջանցի զինվորները հայ երեխաների:
- Սպանել են: Չէ՞ որ դա պատերազմ է: Իսկ հիմա խոսում են այնպես, ասես...Պատերազմի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր այն չեն էլ տեսել: Հատկապես մեդիայում և սոցիալական ցանցերում, ուրիշ տեղ խոսել չեն կարող: Պնդում են, որ Ադրբեջանում 64 հազար վետերան կա: Ես պատերազմի ժամանակ անգամ 60 հազար մարդ չեմ տեսել: Եթե մենք 60 հազար զինվոր ունենաինք, ապա Երևան կհասնեինք:
- Ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք:
- Պարտությունը կրել է բանակը, ոչ թե զինվորները: Զինվորներին ասել են՝ գնա, և նրանք գնացել են, ասել են՝ զոհվիր, նրանք զոհվել են: Ինչո՞ւ պարտվեցին զինվորները: Իրականում պարտվել է քաղաքական էլիտան և հրամանատարները, ոչ թե ադրբեջանցի զինվորները:
- Իսկ եղե՞լ են արդյոք կոնտակտներ հայկական կողմի հետ:
- Իհարկե, եղել են: Եղել են համապատասխան մարդիկ, ում միջոցով փոխանակվել են գերիներն ու դիերը:
- Հային գլխատելն արդյո՞ք հերոսություն է համարվում:
- Ոչ, որևէ մեկին գլխատելը հերոսություն չէ: Ընդհանրապես, վերջերս հերոսությունը նորաձև է դարձել: Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեմ համարում: Հերոս չեմ համարում նաև Մուբարիզ Իբրահիմովին, քանի որ նա խախտել է կանոնակարգը և վտանգել զորամասը:
- Ինչպե՞ս իրեն կդրսևորեր ժողովուրդը, եթե պատերազմը հիմա լիներ: Մենք կրկին պարտություն կկրեի՞նք:
- Ընդհակառակը, Ադրբեջանն այսօր շատ գումար ունի, պետությունը հզոր բանակ ունի: Կարելի է հողեր ազատագրել: Դրա համար ուժեղ բանակ է հարկավոր, մոտ 30-40 հազար զինվոր: - Ժողովուրդը մարտական ոգի չունի...
- Եթե մարտական ոգի չունի, ապա ինչո՞ւ է պայքարում Սիրիայում:
- Ասում են՝ հայերը վախից փախչում էին մարտի դաշտից: Հայերը վախկո՞տ ժողովուրդ են:
- Եթե հայերը վախկոտ են, ապա ո՞վ ենք մենք: Նրանց մոտ մեր հողերի 20 տոկոսն է: Հայերը շատ ուժեղ ազգ են: Եթե նրանք կարողացել են 20 տոկոս հողեր գրավել, ապա նրանք ուժեղ են: Մենք պետք է ընդունենք իրականությունը:
- Իսկ ի՞նչ կասեք ադրբեջանցի զինվորների բազմաթիվ ինքնասպանությունների մասին: Նրանք այլևս չեն կարող դիմանալ ոչնչի: Խորհրդային ժամանակ տղաները բանակ էին գնում արդեն պատրաստված, մեզ մոտ նման բան չկա: Բանակ գնացողների մեծամասնությունն աղքատ ընտանիքներից են: Նրանք հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն չունեն:
- Ո՞ր շրջաններն են հանձնվել հայերին:
- Ես չեմ տեսել: Ես հայերին ոչ մի շրջան չեմ փոխանցել:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը