Արդեն 12000-ից ավելի հայ զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա

«168 ժամ» թերթի համարում կարդում ենք.«Ամառային հանգստի սեզոնին ամեն տարի ակտիվանում են քննարկումները զբոսաշրջության, հանգստյան ուղղությունների վերաբերյալ: Բոլոր այդ քննարկումներում գերակշռում է այն կարծիքը, որ զբոսաշրջային տասնյակ ռազմավարություններ ու ծրագրեր ընդունած, զբոսաշրջությունը՝ որպես գերակայություն, առաջնահերթություն հռչակած Հայաստանը ոչ միայն գրավիչ չի դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիների համար: Ընդ որում, եթե օտարերկրացիներին Հայաստանը չի գրավում հիմնականում զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքների, ցանցային համակարգերի բացակայության պատճառով, ապա Հայաստանի քաղաքացիներին Հայաստանը՝ որպես հանգիստն անցկացնելու վայր, ոչ միայն չի գրավում, այլ ուղղակի վանում է՝ առաջին հերթին՝ բարձր, աննախադեպ ու այլ երկրների համանման ծառայությունների հետ անհամադրելիորեն բարձր գներով: Ու մինչ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի խաղացողները հույսեր էին փայփայում, որ այս տարի հատկապես ռուս զբոսաշրջիկների՝ սովորականից տարբերվող ծավալով հոսք տեղի կունենա, հատկապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ու դրա արդյունքում՝ դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով, Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից՝ այդ մի բառով հօդս ցնդեցնելով ռուս զբոսաշրջիկների սպասող Հայաստանի տնտեսությանը՝ ընդհանրապես, ու հայաստանյան հյուրանոցների, հանգստյան տների սեփականատերերին՝ մասնավորապես: Բավական է նշել միայն, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի հրապարակումից երկու օր անց արդեն Թուրքիան դարձավ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրած ուղղությունը: Բացառված չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կանդրադառնա հայ զբոսաշրջիկների նախընտրությունների վրա, սակայն վստահաբար ՀՀ քաղաքացիներից շատերը ևս այս տարի նույնպես մեկնելու են Թուրքիա՝ հանգստի: Նախորդ տարիների վիճակագրությունը վկայում է, որ սկսած 1998 թվականից՝ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների հոսքը գրեթե կայուն կերպով աճել է՝ միայն առանձին տարիների արձանագրելով որոշակի անկում: Օրինակ, 1998թ. Թուրքիան ընդունել է 15984 հայ զբոսաշրջիկ։ 2001 թվականին հոսքը կտրուկ նվազել է՝ մինչև 7064 մարդ, որից հետո շարունակել է աճել։ Պիկը գրանցվել է 2011-2013թթ. ժամանակահատվածում՝ տարեկան ավելի քան 70 000 ՀՀ քաղաքացի է այցելել Թուրքիա։ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է ռեկորդային՝ 73365 մարդ։ 2014 թվականին Հայաստանից Թուրքիա այցելողների թիվը նվազել է 6,1%-ով և հասել 67198-ի։ Իսկ 2015-ին գրանցվել է կտրուկ անկում՝ 27.8%-ով կամ 18676 մարդով (հասնելով 48522-ի)։ Բացառված չէ, որ այս նվազումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։ Իսկ արդեն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Թուրքիա այցելել է 12445 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14270-ի դիմաց։ Իհարկե, հաստիքային հայրենասերները, ինչպես միշտ, կսկսեն ճոռոմ տեքստեր արտասանել այն մասին, թե ինչպիսի դավաճանություն է թշնամական երկրում հանգստանալը, որ անթույլատրելի է մեր Սևանը փոխարինել ապազգային Անթալիայով, և այլն: Սակայն միևնույն է՝ դրանից Թուրքիա մեկնողների թիվը չի նվազելու, ու ամենակարևորը՝ չի ավելանալու Հայաստանում հանգստանալ ցանկացողների, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանում հանգստանալ կարողացողների թիվը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am