«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Վարշավայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին նախապես խոսք չի եղել: ՀՀԿ ԳՄ վերջին նիստում անդրադառնալով հաղորդագրության «եւ այլ երկկողմ հանդիպումներ» «տողին»` Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, նայած թե Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ով կներկայացնի գագաթնաժողովում` Օլա՞նդը, Քերրի՞ն, թե՞ այլք: Ավելի ուշ տեղեկացանք, որ երեկ երեկոյան կայանալու է Քերրի-Սարգսյան հանդիպում։ Իսկ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր․ «Մենք կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնությունից, նաեւ շարունակել բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը»։ Վարշավայից հետո Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին կրկին կմեկնի Ղարաբաղ` դիրքերում «մշտադիտարկում» անցկացնելու: Չնայած ղարաբաղյան այդ այցերի ընթացքում երբեմն հաճելին համակցում է օգտակարի հետ, ինչպես նախորդ անգամ, երբ նշել էին Արկադի Ղուկասյանի ծննդյան օրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը