ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, մասնավորապես այն հարցին, որ ավիատոմսերի գները շեշտակի բարձրացել են,հայտարարեց,որ ծառայությունների մատուցման և հատկապես ավիափոխադրումների ոլորտում սպառողների և ծառայություն մատուցողների շահերի պաշտպանության առումով Հայաստանը լուրջ վերանայումների կարիք ունի. «Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, սա մտահոգիչ է` նկատի առնելով հանգամանքը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարճ ժամանակ է, որ ստանձնել է այդ գործառույթը: Մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա էկոնոմիկայի նախարարության և տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի, ինչպես նաև այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի»:
«Ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու իմաստով անելիքներ կան: Պետք է ասել, որ սա խնդիր է նաև միջազգային փորձառության տեսանկյունից: Նույնիսկ զարգացած երկրները ավիափոխադրումների ոլորտում բախվում են թաքնված դեմպինգային գործողությունների, որի հետևանքը լինում են կա՛մ սպառողների իրավունքների խախտումները, կա՛մ շուկայում մրցակցային վիճակի խաթարումը»,- նշեց Ա. Մինասյանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը