Արտակարգ և լիզազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«7 ամիս անցավ, երբ մեր հասարակությունն անասելի բերկրանք ապրեց` կապված պետական մակարդակով ռուս–թուրքական հարաբերությունների վատթարացման հետ, բայց հիմա նույն հասարակությունը հուսախաբության մեջ է, երբ արդեն վերականգնվում են այդ հարաբերությունները: Թուրքիայի նախագահ Էրդողանի մեղսականը, ներողություն խնդրելը տեղի ունեցավ այն կատակլիզմներից հետո, որին ենթարկվեց Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունը»:
«Երկար տարիներ Թուրքիան փորձում է մտնել Եվրամիության կազմի մեջ, որտեղ գրանցում է զրո արդյունք:Մեծ ձախորդություններ ունի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, իսլամական և արաբական աշխարհի ուղղությամբ. ցանկանում էր դառնալ լիդեր, բայց չստացվեց: Թուրքիան շատ լուրջ խնդիրներ ունի՝ կապված քրդական հարցի հետ: Եվ այս բոլորը վերջացան նրանով, որ Էրդողանը խոցեց ռուսական ինթնաթիռը, և դրա հետևանքով ընկավ այնպիսի մի քաղաքական, տնտեսական և բարոյական շիլաշփոթի մեջ, որ ոչ միայն ներողություն կարող էր խնդրել, այլև ծնկաչոք և սողեսող էլ կգնար Մոսկվա՝ շտկելու վիճակը»,-ասաց Ա. Նավասարդյանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը