Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինքնասպան է եղել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ջուլիետա Կարապետյանը:
Hayeli.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած ուսանողուհին մանկավարժական համալսարանի պետական քննությունից կտրվել է, ստացել է անբավարար գնահատական, որից հետո բողոքարկել է քննության արդյունքները, սակայն նրան թույլ չեն տվել վերահանձնել քննությունը: Այս ամենից հետո Ջուլիետա Կարապետյանի մայրը փորձել է հանդիպել մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ, բայց ապարդյուն. համալսարանի հերթապահ ոստիկաններին հրահանգել են թույլ չտալ ուսանողուհու մորը մուտք գործել կրթօջախ:
Հետաքրքրական է, որ վերը նշված պետական քննությունից անբավարար են ստացել 20 ուսանողներից 15-ը:
Հիշեցնենք, որ ուսանողուհին ունեցել է նաև անձնական խնդիրներ, դրան ավելացել են խնդիրները համալսարանում, ինչ էլ հավանաբար, հանգեցրել է այդ ողբերգությանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը