«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում անհաշտ պայքար է վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների միջեւ: Թե վերաքննիչ քաղաքացիական, թե քրեական դատարանները չեն ենթարկվում, անգամ բանի տեղ չեն դնում վճռաբեկ դատարանին, գործում են լրիվ անկախ:
Հակամարտությունը հասել է այն աստիճանի, որ առանձին դատավորներ չեն թաքցնում իրենց վերաբերմունքը վերաքննիչի դատավորների հանդեպ: Երիտասարդների եւ ավագ սերնդի դատավորների միջեւ պայքարն ավելի սրվեց Վազգեն Ռշտունու՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելուց հետո:
Իր շուրջը հավաքելով երիտասարդ դատավորներին, ունենալով նաեւ հին սերնդից հակամկրտումյանական թեւի ներկայացուցիչների աջակցությունը եւ, իհարկե, Սերժ Սարգսյանի «դաբրոն»՝ 36-ամյա Ռշտունին սրընթաց առաջ է ընթանում՝ հավակնելով վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին:
Մկրտումյանական թեւի ներկայացուցիչների կյանքը դժոխք է դարձել, մի կողմից՝ ամեն պահի սպասվող պաշտոնանկությունների վտանգը, մյուս կողմից՝ դիսկոմֆորտը վերաքննիչ դատարանի հետ շփվելիս: Չի բացառվում, որ վերաքննիչ-վճռաբեկ հակասություններն այնքան խորանան, որ Բաղրամյան 26-ում որոշեն կտրուկ քայլերի դիմել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը