«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել էր ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված մի շարք պատգամավորների, որոնք փաստացի ոչ մի խմբակցությունում ընդգրկված չեն: Այդ հանդիպումը կազմակերպվել էր սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ պատգամավորները փորձել են Սերժ Սարգսյանից պարզել, թե նա ինչպես է պատկերացնում իրենց քաղաքական հետագա ճակատագիրը: Ի պատասխան՝ Սարգսյանը բոլորին պատասխանել է, թե՝ կասեմ: Հանդիպումից անցել է շուրջ մեկ տարի, նախընտրական գործընթացները գնալով ակտիվանում են, սակայն մեծամասնականով ընտրված պատգամավորները այդպես էլ չեն կարողանում իրենց համար պարզել, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում, արդյոք ՀՀԿ-ի ցուցակում իրենց համար եւս տեղ կգտնվի, չէ որ տարիներ շարունակ, իբր անկախ լինելով հանդերձ՝ հնազանդ ծառայել են իշխանություններին: «Կասեմ»-ը ուշանում է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը