Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել մոտ 10 օր առաջ Երևանյան լճում ջրահեղձ եղած երիտասարդի վերաբերյալ: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե 27-ամյա Արման Մարգարյանն իրեն նետել էր ջուրը, որպեսզի վերջ տա կյանքին: Սակայն կայքի հետ զրույցում Արմանի մտերիմները հայտնեցին, որ նա լուրջ խնդիրներ չի ունեցել և դժվար թե նման քայլի գնար:
Մեզ պատմեցին, որ դեպքին ականատես մի ձկնորս պատմել է, որ երիտասարդը ցանկացել է լողալ, բայց ինքը խորհուրդ չի տվել: «Արմենը չի լսել, մտել է լողալու, խեղդվելիս է եղել, գոռացել է` օգնեցեք, ձկնորսը փայտը գցել է, որ բռնի, արդեն ուշ է եղել, խեղդվել է»,- պատմեց Արմանի ընկերներից մեկը:
Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ Արմանը շատ լավ լողում էր և իր համար զարմանալի է, թե ինչու է նա մենակ գնացել այնտեղ: «Շատ հանգիստ բնավորություն ուներ, ընկերասեր էր, բոլորին հասնող»,- ասացին Արմանի մտերիմները:
Արմանն աշխատում էր երևանյան ակումբներից մեկում` որպես բարմեն, քաղաքում բավականին հայտնի էր, իր գործի վարպետ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը