«Վերջին շրջանում նաև տողատակերում է հայտնվում ԼՂՀ-ի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու դրույթը: Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն անեն ամեն ինչ, որպեսզի Արցախը դառնա բանակցային գործընթացի լիարժեք անդամը: Եթե նրանք չեն կարողանում իրացնել մեր իրավունքները, ապա դա կարող է անել ժողովուրդը: Հակամարտության կարգավորման հարցում պակաս կարևոր չէ նաև միջազգային հանրության արձագանքը: Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի հայ ազգի նկատմամբ կատարված ցեղասպան գործողությունների, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ապրիլյան պատերազմի ժամանակ մարդասպանի հերոսացման և մի շարք այլ հանցագործությունների համար: Ընդ որում` նրան պատասխանատվության պետք է կանչել բանակցությունների վերսկսումից առաջ»,- այս մասին Հայելի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանը, ազգարգագետ Հրանուշ Խառատյանի և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ ստեղծել են մի բանաձև,որը վերաբերվում է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը,որը առաջին հերթին ուղղված է ՀՀ իշխանություններին, ԼՂՀ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջազգային կառույցներին և իհարկե, հայ ժողովրդին:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը