«Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ նիստից 3 դրույթ եմ արձանագրել: Ալիևյան իշխանությունների կատարած վայրագություններ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմներ, ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարց. սրանք եմ կարևորում այդ համաժողովին մեր հնչեցրած ելույթների մեջ։ Եվ հատկանշական է, որ ադրբեջանական պատվիրակության կողմից հակադարձող ելույթ չեղավ»,-Հայելի ակումբում լրագրողներին ասաց Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ վերադարձած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Համաժողովի ընդմիջման ժամանակ շվեյցարական պատվիրակության նախաձեռնությամբ Շվեյցարիայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների առանձին քննարկում է եղել:Շվեյցարական կողմից առաջարկվեց աշնանը Շվեյցարիայում մի սեմինար անցկացնել՝ ԼՂՀ կոնֆլիկտի թեմայով և բոլորի կողմից այդ առաջարկը, միանշանակ, ընդունվեց»,-տեղեկացրեց պատգամավորը։
«Ժամանակն է, որպեսզի մեր պատվիրակությունը հանդես գա առաջարկով, որ մի վեհաժողով էլ Հայաստանում անցկացվի։ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան անցկացրին, իսկ մեզ մոտ՝ դեռ ոչ:Որքան էլ տարբեր կողմերից հայտարարեն, որ ամեն ինչ անում են՝ ԼՂ հարցում շուտափույթ լուծում գտնելու համար, ես չեմ հավատում խնդրի կարգավորմանը։ Հակամարտությունն ունի մեկ կարևոր խնդիր՝ ԼՂՀ կարգավիճակի հարցն է։ Քանի դեռ այս հարցը չի լուծվել, մենք չենք կարող այս հակամարտությունը լուծել։ Եվ ղարաբաղցիները պետք է ասեն, թե իրենք ինչի են պատրաստ այդ կարգավիճակի դիմաց»,-հայտարարեց ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը