Այսօր՝ հուլիսի 7-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ծննդկան Մերի Մարգարյանի ու նրա նորածնի մահվան գործով դատական առաջին նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալներից Անի Բաբելյանի փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը, գործի նյութերին ծանոթանալու համար դատավոր Դավիթ Բալայանից 1 ամիս ժամանակ խնդրեց: Ճիշտ է, դատավորը հետաձգեց դատական նիստը, սակայն ոչ մեկ ամսով՝ արդարացիորեն պատճառաբանելով, որ նյութերին ծանոթ է մյուս փաստաբան Կարեն Սարդարյանը, ով, ի դեպ, առանց դատարանին տեղյակ պահելու՝ չէր ներկայացել դատական նիստին, ինչը դատավորը համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և այն հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 22-ին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատական նիստն առանց միջադեպերի ու սկանդալների անցավ, իսկ մինչ դատական նիստը հետաձգելը դատավորը բոլոր կողմերին մանրամասն ներկայացրեց նրանց իրավունքների և պարտականությունների մասին, ինչը մեր դատարաններում հազվադեպ է լինում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը