Հուլիսի 6-ին կայացել է Արմեն Աշոտյանի «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ» երգի շնորհանդեսը։ Երգը կատարում է երգչուհի Անչոկը։ Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է.«Երգը մարդկային սիրո մասին է: Վստահ եմ՝ այն կգտնի իր ունկնդրին, որովհետև անկեղծ է ու մարդկային: Կյանքի փոքրիկ պատմություններ են, տարբեր դրվագներ, որոնք առաջին հայացքից կենցաղային են թվում, բայց իրականում շատ խորքային են՝ սպասելու պահից մինչև խանդի տեսարաններ: Շնորհակալ եմ Անչոկին, որ համաձայնեց երգել. նա միս ու արյուն, հոգի տվեց երգին. մինչ այդ թուղթ էր, հիմա դարձել է կատարում»: Իր էջում Արմեն Աշոտյանը գրել է. Սիրեք ձեզ այնքան, որ կարողանաք սիրել նաև ուրիշին։ Ապրեք այնպես, որ անգամ ամենամեծ դժվարությունն ուժ տա։ Ստեղծագործեք այնպես, որ կարծեք, խոստովանություն անեք։ Մի խոսքով, այսօրվա շնորհանդեսին ։) Լուսանկարը և տեսանյութը ֆեյսբուքյան էջից:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը