Երեկ՝ հուլիսի 6-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Սևան-Երևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են դեպի Երևան ընթացող Mercedes մակնիշի 33 DՍ 366 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարում է Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 23-ամյա Գուրգեն Ղազարյանը: Մինչ Ճանապարհային ոստիկաններից մեկը վարորդից կպահանջեր փաստաթղթերը, մյուս աշխատակիցները ավտոմեքենայի միջից լսում են լացի և օգնության ձայներ: ՃՈ աշխատակիցները, մոտենալով ավտոմեքենային, հետևի նստատեղում նկատում են, որ մի աղջիկ և մի տղա ձեռքերով բռնել են մեկ այլ աղջկա և թույլ չեն տալիս, որպեսզի նա ավտոմեքենայից իջնի: Պարզվում է, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 23-ամյա Մհեր Գաբրիելյանը Ճամբարակ քաղաքի Կենտրոնական ճանապարհի վրայից Նիվա մակնիշի ավտոմեքենայով ամուսնության նպատակով Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակչուհի, 17-ամյա Լուսինե Պողոսյանին իր կամքին հակառակ բռնություն գործադրելով իր ընկերոջ հետ առևանգել են, հետո արդեն Նիվայից տեղափոխել են Mercedes-ը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՃՈ աշխատակիցները առևանգողներին և առևանգվածին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Ճամբարակի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը