Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Լյովա Խաչատրյանի դին: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Դեպքի վայր է հրավիրվում նաև դատական բժիշկը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Խաչատրյանը նշված բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը