Պետք է ստեղծել հայեցի կրթական ծրագրեր. Հովիկ Աբրահամյան

«Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, թե հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: «Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միեւնույն ժամանակ հայեցի, հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած դրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ վերանայման կարիք ունեն  նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության, դպրոցների ֆինանսավորման հետ առնչվող հարցերը: Վարչապետը կարծում է, որ որոշակի լուծումներ են պահանջում նաեւ ավագ դպրոցների հիմնախնդիրները, քանի որ բավական կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում: «Ուզում եմ նաեւ ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման եւ գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Վերանայման եւ կատարելագոծման կարիք ունեն դպրոց-բուհ անցումն ապահովող կառույցների գործառույթները»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:   Վարչապետը ԿԳՆ-ի ուշադրությունը հրավիրեց բուհական կրթության արդյունավետության բարձրացման վրա եւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարեց նախապատրաստել կառավարությունում հանրակրթության հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am